Во многих баснях И. А. Крылова изображены птицы и животные. Охарактеризуй героев басен И. А.

  1. Неумный, глупый, тщеславный, высокомерный, надменный, кичливый.
  2. Хитрый, пронырливый, неискренний, льстивый.
  3. Невежественный, грубый, неблагодарный.
  4. Жадный, злой, несправедливый.

   Так, ворона
Неумная, глупая, тщеславная, высокомерная, надменная, кичливая.

   Свинья

  • Невежественная, грубая, неблагодарная.
  •    Лисица

  • Хитрая, пронырливая, неискренная, льстивая.
  •    Волк

    Жадный, злой, несправедливый.

       Автор осуждает грубость хитрость глупость и льстивость

    Բաց թողած տեղերում լրացրու Դ,Տ,Թ. 

    ա/ Ալվարդ, ականակիթ, ակնթարթ, աղոտ, աճուրդ, այգեկութ, այդ (դա), այտ (թուշ), արդ-յոք, արդուզարդ, արտահերթ, արտառոց, արտասուք, բրդոտ, բրդել (հրել),  բրթել (հացը մանրացնել),  գաղթ,  գաղտնապահ,  հարդուկ, արդուկ,  աղոթք, գաղտնիք, գդալ (սպասք), գթալ (խղճալ), կարդալ, կարթ, կոկորդիլոս, կորնթարդ, հաղորդում, հայթայթել, հանդարտ, հաջորդել, հաշմանդամ, փութկոտ, քաջորդի, օդանցք: 

    բ/ այդտեղ, այտոսկր, անդադար, անթացուպ, անհաղորդ, անձեռակերտ, բազմանդամ, Բաղդադ,բանտարկել, բաղդատել, բարդություն, բիրտ, գաղտնախորհուրդ, կրտսեր, խրճիթ, միլիարդ, գեղարդ, գիրթ (կտրուկ), գրդնակել, գունազարդ, դրդապատճառ, դիմահարդար, երթուղի, երդիկ, երդմնազանց, զարդասեղան, թպրտալ, թրթուր, շողոքորթ, շորթել, շվայտ: 

    գ/ Զվարթնոց, ընդարմանալ, ընդհանուր, ընթանալ, թախտ, թակարդ, թաղանթ, թաթերական, թղտակից, ժողովուրդ, լաջվարդ, լյարդ, որդի, սպրթել, սրընթաց, վաթսուն, օթևան, վաղորդյան, այդօրինակ, բերդաքաղաք, գաղթական, եղբորորդի, երիզորդ, ճկույտ, մթնոլորտ, շփոթվել, շքերթ, որդ (ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրթնել, վարդաստան, փտել (նեխել), փթթել (ծաղկել),  օդոց, օրիորդ, օդապարիկ: 

    դ/ արդնանալ, երդվյալ, լողորդ, լուրթ, խաթարել, խաղաթուղտ խայթել, խայտալ, խայտաբղետ, խառնուրդ, խախուտ, խառնաշփոթ, խարտյաշ, խեղդամահ, խենթանալ, խլուրդ, խորանարդ, խրտնել, խրտվիլակ, ծաղկազարդ, կաթողիկոս, հարդավայր: 

    ե/ անուդ, անօթևան, առաջնորդ, երթևեկություն, զարդանախշ, զարդուցիչ, զարտուղի, զինադադար, թփուտ, խեղդուկ, պայթյուն, պայտար, անդամալույծ, զվարթ, ընդամենը, խորդուբորդ, խորթություն, խորհուրդ, հավկիթ, հարդարել, հարթություն, հերթագրում, ճտքավոր, մաթեմատիկա, մերթընդմերթ: 

    զ/ այտուցվել, սայթաքել, անգութ, անձրևորդ, անօթ, անոդ (սրվակ), անջրդի, արդարացի, զարդատուփ, խորտկարան, խրճիթ, հարդաքանդակ, հեծանվորդ, հերթապահ, հնոտի, հորդահոս, անօդ, հրացայտ, հուռ-ի (բերրի), հօդս ցնդել, ձկնկիթ, ճամփորդ, ճառագայթ, ճարմանդ (կոճակ), մշտարթուն, մորթել, ներգաղթ, որսորդ, չվերթ, նյարդ: 

    է/ արթուն, արձակուրդ, արտագաղթ, մարդախույս, միջնորդ, չորրորդ, պարապուրթ, պորթկալ, պարթև, պորտաբույծ, ջարդուխուրդ, սաղավարտ, սաղարթ, սարահարդ, սեթևեթել, վաղորդայն, վառոդ, անդրադառնալ, անհեթեթ, զարդ, ճմռթել, մորթի, վիթխարի, վտարանդի, վրդովել, փարթամ, գաղտնի, երդվել, զարթոնք, կաթսա, կենդանի, մարդկային, շանթարգել, որթատունկ, վարդապետ, փթախտ, քրտնաջան: 

    Լիվինգստոն Լարնեդիի «Հոր զղջումը»

    «Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:


    Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
    Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը: Արմունկներդ հենել էիր սեղանին: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր.«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
    Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծնկի իջած գնդիկներով խաղում էիր: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից…
    Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
    Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ, և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Իսկ հետո դու գնացիր՝ քո փոքրիկ տոտիկներով աստիճանները բարձրանալու: Այսպես, ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը… Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը… Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ քեզ չէի սիրում, ամբողջ հարցն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով: Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծնկի եմ իջել քո առջև: Դա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը…
    Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ»:
    Առաջադրանք
    Ո՞րն է ստեղծագործության  ասելիքը:
    Որ հայրը հասկացավ որ նա սխալ իրեն պահեց ներողություն խնդրեց։
    Մեղադրիր կամ արդարացրու հորը:
    Հայրը իրեն սկզբում ճիշտ չպահեծ իրեն իր որդու հանդեպ, բայց նա հասկացավ որ նա սխալ պահեց իրեն իր որդու հանդեպ և գրեց այս նամակը։

    Պարապմունք 16. 

    Նախագիծ (Վիկտոր Համբարձումյան

    Ամրապնդումենք նախորդ դասը:

    1.Գրեք թվային հարաբերության 5 օրինակ (օրինակ՝ 2:4,12:6)
    4/2=1/2, 25/5=5/1, 36/18=2/1, 10/20=1/2, 1000/500=10/5

    2. Ի՞նչ է համեմատությունը։
    Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է համեմատություն։   

    3. Ո՞րն է համեմատության տառային արտահայտությունը:
    a : b = c : d կամ  a/b=c/d

    4.Համեմատություն կազմող թվերից որո՞նք են համեմատության եզրային անդամները, որո՞նք՝ միջին անդամները, ցույց տուր օրինակի վրա:
    100:10=10:1 100։10=10/1
    Եզրային անդամներ Միջին անդամներ

    5. Ո՞րն է համեմատությունների հիմնական հատկությունը:

    6. Գտե՛ք տառի թվային արժեքը

    ա) 3/36=1/12

    բ) 2/11=12/66

    7. 640մ^3 ծավալով ավազանը հավասարաչափ հոսող 
    ով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի 
    ազանում, եթե խողովակը բաց լինի 5 ժ։
    Լուծում՝640։8=X:5
    640×5=8xX
    X=3200:8
    X=400
    ՊԱտասխան՝400 մ^3


    8)Բնակարանի մակերեսը  120մ^2 է։ Նրա հատակը ներկելու համար պահանջվում է 12կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 20մ^2 է:
    Լուծում՝ 2120:12=20:X
    120xX=12×20
    X=240:120
    X=2
    Պատասխան՝2մ ^2

    Տնային 2

    Փորձի՛ր պատմել նկարը:
    Նյութը տակացնելով ստացվում է նոր նյութ

    Ի՞նչ երևույթներ ես տեսնում նկարում:
    Նյութը տաքացնելուց նա քայքայվում է և դառնում նոր նյութ։
    Միացման ռեաքցիա որը տեղի ունենում գույնի փոփոխումը։
    Տեղի է ունենում 4 էտապանոց քիմիական ռեաքցիա։

    Վրթանես Փափազյան, Լուր-դա-լուր

    ԼՈՒՐ-ԴԱ-ԼՈՒՐ(Քրդական պոեմ)

    Այնտեղ, Սև-ջրի չքնաղ եզերքներին էր, որ ապրում էր Հասոն։

    Երկրի սիրուն և քաջ պատանին էր նա։ Ոչ մի մարդ նրան չէր կարող զինաթափ անել։ Ավազակը սիրտ չուներ նրա հոտի շուրջը ման գալ և ոչ իսկ գայլը ոչխարի կողքին քարշ գալ։ Հասոն որքան բարի էր դեպի լավը, այնքան էլ անգութ էր դեպի չարը։

    Սիրուն էր Հասոն, նոր ծագող արևի պես չքնաղ։ Երկրի աղջիկների խելքը գնում էր նրան տեսնելիս։ Հապա նրա նվագե՞լը։ Նրա սրնգից հանած ձայները կարելի էր, որ հրեշտակները ունենային այնքան գրավիչ, այնքան սիրահույզ։ Ձայներ, որոնք հոսում էին մելամաղձիկ, քչքչում էին որպես հեզիկ վտակ, դայլայլում որպես սիրահար սոխակ։

    Մարդ թե անասուն, այդ ձայնը լսելիս, ակամա մոտ էր զալիս, քարանում և աշխատում էր չկորցնել ո՛չ մի խազը, ո՛չ մի գեղզեղանքը։

    Նստում էր Հասոն ժայռերի գլխին, աչքերը ուղղած լա՜յն հորիզոնին, Սև-ջուրը գալարապտույտ ոտքերի տակին, զղզղուն զեփյուռը խաղում ճակատին։

    Եվ նա նվագում էր։

    Պետք էր տեսնել, թե ինչպե՜ս ոչխարներն այն անմիտ՝ մոռացել էին ուտելը, մոտ էին գալիս։Հասոն քարերն էր դողացնում, Սև-ջրի ալիքները հուզում,[ էջ ]բնությունն էր քարացնում, զեփյուռին ողբացնում, ամեն ինչ շարժում, հրեշտակների նախանձը գրգռում։

    Այդպես էր Հասոն։

    Էլ ինչպես ոչխարները չհնազանդեին նրա երգի ձայնին։

    Ինքը չէր շարժվում, ոչխարներին նվագով կանչում էր մոտը։

    Արածացնելու համար «Բերիկը», ջրելու համար «Խոզաթը» և հեզ անասուններին շուրջը ժողովելու համար՝ ածում էր «Ոչխարի կոչը»։

    Ոչխարները լսելուն պես թողնում էին ամեն ինչ, անցնում ամեն բան, գալիս Հասոյի շուրջը հավաքվում։

    Ապրում էր Հասոն այդպես երջանիկ, հեռու մարդկանցից, բնության գրկում, լեռների կրծքին։ Երջանիկ Էր նա որպես մի իշխան, սիրված իր հոտից, նվիրված իր երգերին։―――――――――――

    Բայց մի օր Հասոն տեսավ աղայի միակ աղջկան։ Տեսավ ու սիրեց։

    Սիրուն էր Զալխեն։ Կախարդիչ՝ աչքերը, սալվի էր բոյը, կամար՝ ունքերը, գողտրիկ՝ թշերը։

    Զալխեն էլ տեսավ Հասոյին, Զալխեն էլ սիրեց Հասոյին։ Տխրեց խիստ Հասոն։ Կորցրեց աշխուժություն, կորցրեց զվարթություն։ Օրերով պտույտ էր գործում պալատի շուրջը, մինչև իսկ եթե ոչխարն այնտեղ ուտելու խոտ չգտներ։ Աչքը աշտարակին, նվագում էր տխրագին․ սիրտը սրնգի մեջ դնում ու արտասվում։

    Զալխեն էլ տանջվում էր։ Թաքնված վարագույրի ետևում, աչքը Հասոյից չէր հեռացնում, ոչ էլ ականջը՝ նրա նվագից։ Ոչ ուտում էր և ոչ էլ խմում, տանջվում էր միայն։

    Երկուսն էլ գիտեին, որ շատ հեռու են միմյանցից, որ աղայի աղջիկը հովվի կին չի լինիլ։

    Բայց սերը աստուծո կրակն է, շատ զորեղ կրակ։ Նա կտրում, անցնում է ամեն հեռավորություն, թափանցում է ամեն խորություն։Սերը ոչ հեռավորություն է ճանաչում, ոչ էլ խտրություն։[ էջ ]Հեռատես էր աղան ու խիստ խորամանկ։ Շուտով նկատեց Հասոյի սերը։ Բարկացավ, կատաղեց, ուզեց սպանել հանդուգն հովվին․ բայց խոհեմ էր, չուզեց իր տան անունը կոտրել հավիտյան և մի հովվի արյունը մտնել ընդունայն։

    Բայց ի՞նչ կասեին, եթե իմանային, որ մի չոբան նրա աղջկա ետևիցն է ընկել։ Պետք էր Հասոյին հեռացնել․ հեռացնել ինքնակամ, զոհ խորամանկության։ Պետք էր այնպես մի խաղ սարքել, որ Հասոն ինքը թողներ հեռանար և մեկ էլ այդ կողմերը չվերադառնար։

    Մտածեց աղան երկար, մտածեց ու գտավ հնարք։

    Մարդ ուղարկեց, կանչեց Հասոյին և ասաց նրան․

    — Գիտեմ, Հասո,— ասաց չար աղան,— գիտեմ, որ սիրում ես դու իմ աղջկան։ Քաջ տղա ես ինքդ, լսել եմ, լավ էլ ածում ես սրինգ։ Աղջիկս քեզ կտամ, միայն կդնեմ մի պայման։

    Լսել եմ, որ ոչխարները քեզ հնազանդում են և սրինգիդ ձայնից գրավված քեզ մոտ գալիս են։

    Գետնից մինչև այդ բարձր աշտարակը տեսնո՞ւմ ես, նրան դնել կտամ փայտյա սանդուխքը․ դու կնստես այնտեղ, բարձրում, ոչխարները կժողովվեն ցածրում։ Ահա պայմանը։ Եթե դու բարձրից, սրինգդ հնչեցնելով, կարողացար ոչխարներին սանդուխքի վրայով քեզ մոտ վեր հանել, այն ժամանակ աղջիկս քեզ հալալ, առ ու վայելիր։

    Ապա թե ոչ, խայտառակ եղիր, ինչ ունիս չունիս հավաքիր և քանի շուտ է, այս կողմերից հեռացիր։ Մի հովիվ աղայի փեսա չի լինիլ, այդ էլ խելքիցդ հանիր։

    Հասոն ժպտեց, խոր գլուխ տվեց.

    — Տեր ես, աղա,— ասաց.— ասածիդ համաձայն եմ։Եվ շինել տվեց աղան փայտյա սանդուխքը։ Իննսունևինն աստիճան ուներ նա։ Հասոյից ծածուկ կոտրեց նրա մեջտեղի մի աստիճանը, կոտրածը նույն կերպով դրեց իր տեղը այնպես, որ ոչինչ չէր երևում, բայց մի թույլ սեղմումն հերիք կլիներ փայտը ձգելու և մի աստիճանից դեպի մյուսը, մի գազաչափ տեղ բաց թողնելու։ Այսպիսով էլ ոչխարների անցնելը անհնար դարձնելու։[ էջ ]

    Օ, չա՛ր էր աղան․ հպարտ էր, հպա՜րտ։

    Այդ խայտառակությունը արեց չար աղան։ Հասոյին աշտարակի ծայրը հանեց, Զալխեին՝ պատշգամբի վրա, ասաց հովվին.

    ― Ահա Զալխեն, խրախուսվիր, հալալ է քեզ նա, թե ասածս արիր։

    Զալխեն տեսավ Հասոյին, ժպտեց նրան, կարմրեց և նշան արավ։ Իմացավ հովիվը, որ Զալխեն էլ սիրում էր իրեն։ Սիրտն ուրախությունով լցվեց։ Առավ սրինգը, բերնին դրեց, քոլոզը ծռեց, նվագն սկսեց։

    Թնդաց սար ու ձոր, շարժվեցին ծառեր, դողացին քարեր։ Հուզվեց չար աղան, խելահեղ՝ Զալխեն․ քիչ մնաց թռներ ու ցած գնար, ոչխարի պես ընկներ Հասոյի ոտքերը։

    Շարժվեցին ոչխարները, մոտեցան սանդուխքին ու սկսեցին միմյանց ետևից բարձրանալ աշտարակն ի վեր։―――――――――

    — Լո՛, լո՛, լո՛, Սև-ջրի չոբան, սար ու ձոր մղկտացնող ջիվան, գագան մեղմացնող, քար ու ծառ հուզող չոբան։ Ինչո՞ւ հիմարի պես հավատացիր աղային, ինչո՞ւ բարձրացար ծայրն աշտարակի։ Ջուր դառնայիր մորդ փորում, Հասո։

    Երանի չմտնեիր այս աշխարհը, որ լի է աղաներով։ Երանի չտեսնեիր արևի փայլը, որ քեզ այրեց, խորովեց, Սև-ջրի ալիքները, որ քեզ տրորեց, շամբի օրորվելը, որ քեզ կախարդեց։

    Լո՛, լո՛, լո՛… Մի՞թե քուրդն այնքան անազնիվ եղավ, որ սերը ծաղրեց։ Մի՞թե նրա խիղճը կորավ, աստվածը մոռացավ։ Խեղճ Հասոյին ինչո՞ւ շեյթանի բաժին արավ, աշխարհը լաց ու սուգի մեջ դրավ… Լո՛, լո՛…――――――――――Հա՛ բարձրանամ էին ոչխարները, հրում միմյանց․ սրնգի ձայնիցը դյութված՝ մոռանում էին տակի անդունդը։ Աչքերը Հասոյին ուղղած՝ բարձրանում էին։ Աշխարհը զմայլած դիտում Էր։ Չար աղան քար էր կտրել, Զալխեն մինչև կես մեջքը կռացել, ձեռքերը Հասոյին պարզել՝ գոչում էր․[ էջ ]

    ― Ես քոնն եմ, Հասո՛, քոնը հավիտյան։ Ես քեզ սիրում եմ․ այնքա՜ն եմ սիրում, որքան չէր սիրում Լեյլան Մեջլունին։ Ես քեզ սիրում եմ․ այնքա՜ն եմ սիրում, որքան չի սիրում թիթեռը ճրագին, սոխակը վարդին, աշխարհն արևին և բույսը հողին։

    Դու ես իմ ճրագը, դու ես իմ վարդը, դու իմ արևն ու դու իմ հողը…

    Լսում էր Հասոն, սիրտը խշխշում։ Ածում էր, ածում, նվագն ուժովցնում։――――――――――

    Հասավ ների[1] այծը կոտրած աստիճանին, զգաց, որ մահը աչքի առաջն է, բայց դյութված էր, ոտքը դրեց փայտի վրա։

    Շարժվեց փայտը, լսվեց մի մայուն և սիրուն ներին պտույտ գործելով օդի մեջ գնաց ջախջախվելու անդունդի քարերի վրա։

    Մղկտաց Հասոն։— Հեյ վա՜խ, իմ սիրո՛ւն ների,— կանչեց սրտաբուխ, բայց աչքը երբ Զալխեին ընկավ, մոռցավ ներիին։ Սրինգը դրեց բերանին և սկսեց ածել։

    Ոչխարները տեսան ներիի վիճակը, կանգ առան, մտածեցին ետ գնալ, բայց դյութված էին, առաջ գնացին։

    Փորձեց առաջին ոչխարը, ետ-ետ քաշվեց, առջևի ոտքերը բարձրացրեց և ուզեց թռնել։ Մի մայուն արձակեց և գնաց այծի ետևից։

    — Վա՜խ, վա՜խ, իմ անմե՛ղ ոչխար,— մղկտաց Հասոն։

    Նայեց Զալխեին, մոռցավ ոչխարին, ուժ տվավ նվագին։

    — Փորձեց երկրորդ ոչխարը․ մինչև իսկ թռավ, բայց կպավ աստիճանին, մի պտույտ գործեց, խղճուկ կերպով մայեց և գնաց դեպի խոր անդունդը։

    — Թռե՚ք, անցե՛ք, իմ սիրուն ոչխարներ,― երգում էր Հասոն.― թռեք, իմ թավամազ գառնուկներ, եկե՛ք ձեր տիրոջ մոտ։Ոչխարները էլ չէին շարժվում, ետ-ետ էին գնում։[ էջ ]

    Կատաղեց Հասոն, բացվածքը չէր տեսնում։ Որքան սեր ուներ ու զգացմունք, ներշնչեց սրնգին, գեղգեղանքներով քարացրեց բնությանը… բայց ոչխարները ետ-ետ էին գնում։

    Ամաչեց աղան իր գործից, կիսամեռ եղավ Զալխեն հուսահատությունից։

    Փոխեց Հասոն եղանակը։

    Այժմ ինքն էլ չգիտեր ինչ էր նվագածը։

    Դադրել էր քամին, կանգնել էր ջուրը, լռել ամեն ինչ։

    Ո՞վ չի լսել «Լար-դա-լուր»-ը, որին չի դիմանալ ոչ մի քար սիրտ։ Որին լսելով, կթրթռա սիրող սիրտը, կմարի։ Որին լսելով, կգժվի սիրող աղջիկը․ կգժվի և դեպի սիրածը կսլանա։

    Սքանչելի էր նա, երգերի փառքն է նա։

    Հրեշտակների մրմունջը, Հասոյի հոգին է նա։――――――――――――

    Շարժվեցին ոչխարները, գլորվեցին շատերը։

    Շարժվեց և Հասոն, կռացավ, տեսավ բացվածքը։

    Հասկացավ ամեն ինչ, նայեց աղային։

    Զգաց, որ Զալխեն կորած էր իր համար, ինքն էլ աշխարհի համար։

    Շարժվեց Զալխեն էլ, նայեց աղային, նայեց Հասոյին։

    Զգաց, որ Հասոն կորել էր իր համար, ինքն էլ աշխարհի համար։

    Եվ լռեց ամեն ինչ…

    «Լուր-դա-լուր»-ը դադարեց, նրա խաղի վերջին թրթռումը գնաց մեռնելու օդի մեջ…

    Հետո… լսվեց մի ճիչ։

    Ու երկու մարմիններ արագ պտույտ գործելով օդի մեջ, գնացին միասին ջախջախվելու անդունդի խորքում… և միմյանց գրկում։Հասոն ու Զալխեն էին դրանք…

    Պարապմունք 15.

    Նախագիծ (Վիկտոր Համբարձումյան

    Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է 

    համեմատություն։ 

    Թվերի փոխարեն օգտագործելով տառերը՝ համեմատությունները  կարելի է գրի առնել հետևյալ կերպ.

    a : b = c : d կամ  a/b=c/d, որտեղ a, d-եզրային անդամներ են կոչվում, իսկ b,c-միջին անդամներ: 

    Կարևոր:
    Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է նրա միջին անդամների արտադրյալին.

    a . d = b . c

    Առաջադրանքներ:

    1. Գրի՛ առեք համեմատությունը.

    ա) 6-ը հարաբերում է 5-ին այնպես, ինչպես 2-ը հարաբերում է -ին  5/3
    6:5=2:5/3=2×3/5=6/5

    բ) 1-ը հարաբերում է 100-ին այնպես, ինչպես 10-ը հարաբերում է 1000-ին
    1:100=10:1000

    գ) 63-ը հարաբերում է 49-ին այնպես, ինչպես 45-ը հարաբերում է  35-ին,

    63:49=45:35=9:7

    դ) 2/7 -ը հարաբերում է 5-ին այնպես, ինչպես 4-ը հարաբերում է 70-ին:
    2/7:5=2/7×1/5=2/35=2:35=4:70

    2.Գրեք համեմատությունը և նշեք, թե որոնք են նրա եզրային և միջին անդամները.

    ա) 51 : 17 = 102 : 34,
    Եզրային անդամներ՝51,34
    միջին անդամներ՝17,102
    բ) 9 : 1 = 1008 : 112,
    Եզրային անդամներ՝9,112
    միջին անդամներ՝1,1008

    3.Գտեք իրար հավասար հարաբերությունները և նրանցից համեմատությո՛ւն կազմեք.

    ա) 15 : 35, 9 : 60, 3 : 7,
    15։35=3:7

    բ) 34 : 3, 306 : 27, 262 : 24
    34:3=306:27

    4. Հետևյալ թվերից կազմե՛ք համեմատություններ.

    ա) 4, 6, 12, 8, 
    4:8=6:12

    բ) 15, 18, 6, 5,
    15:5=18:6

    5. Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց եզրային անդամների արտադրյալը հավասար է 16-ի
    4:8=2:4
    4:1=16:4
    8:4=4:2

    6. Մի հատվածի երկարությունը 10 սմ է, մյուսինը՝ 25 սմ։ Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմե՛ք համապատասխան համեմատությունը։
    10:25=100:250

    7. Մի մարմնի զանգվածը 35 կգ է, իսկ մյուսինը՝ 10 կգ։ Մարմինների զանգվածներն արտահայտելով գրամներով՝ կազմե՛ք համապատասխան համեմատությունը։
    35:10=35000:10000

    Բնագիտությոն

    1. Ո՞ր ռեակցիաներն են կոչվում քայքայման ռեակցիա: Ներկայացրե՛ք օրինակներ:
      H2O-H2+O2, CaO3-CaO+CO2, CO2-C+O2
      Քայքայման ռեակցիան այն է երբ մի նյութը ջերմաստիճանի կամ այլ ազդնեծուցյամբ նա կկիսվի երկու կամ շատ մասերի

    2. Ներկայացրե՛ք շատ արագ և շատ դանդաղ ընթացող ռեակցիաների օրինակներ:
      Կաթը տնային ջերմաստիճանի ազդնեծուցյան արեգ կթթվի
      Երկաթի ժանգօտվելը շատ դանդաղա տեղի ունենում

    3. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է
    ջրածնի եւ թթվածնի։ Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։
    Տեղի է ունենում ֆիզիկական ռեակցիա
    Ջուրը քայքավումա 2500 C ջերմաստիճանի տան կդառնա թտվածին

    Պարապմունք 14.

    Նախագիծ (Վիկտոր Համբարձումյան

    Առաջադրանքներ

    1.Գտե՛ք անցած S ճանապարհը, եթե հայտնի են հավասարաչափ շաժման t ժամանակը և v արագությունը՝

    • v=2մ/վ,  t=5վ
      S=10մ
    • v=12մ/վ,  t=5ր
      3600մ
    • v=4կմ/ժ,  t=8Ժ
      32մ
    • V=15կմ/ժ   t=300ր
      75մ

    2. Գտե՛ք հարաբերությունը.

    ա) 300-ի և 20-ի,
    300:20=15:1 

    բ)450 -ի և 10-ի,
    450:10=45:1 

    գ) 1/4-ի և 11/48-ի,
    1/4:11/48=12/11

    դ) 15/34-ի և 5/17-ի:
    15/34:5/17=3/2

    3. 50կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85կգ սպիտակ ներկը՝ 85000 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր։
    Լուծում՝
    1 75000։50=1500
    2 85000։85=1000
    Պատասխան՝ կարմիրը


    4. Գտե՛ք 100-ից փոքր պարզ թվերի քանակի հարաբերությունը 100-ից փոքր կենտ թվերի քանակին (կարող ես օգտվել պարզ թվերի աղյուսակից)։
    25։50=1/2

    5. Թվերի գրառումներում եղած տառերը փոխարինե՛ք թվանշաններով այնպես, որ ստացվեն ճիշտ անհավասարություններ.

    ա) 473 > 455, 

    բ) 713 > 293,

    գ) 944 > 123,

     դ) 13 < 42, 

    ե) 921 > 136, 

    զ) 1239 > 1238

    6. Կատարիր գործողությունները,  եթե a = 3.

    ա) 3 ⋅ a + 386=3*3+386=395

    բ) 27 ։ a + 96 ։ a=27:3+96:3=9+32=41

    գ) (17 – a) ⋅ 3=(17-3)*3=14*3=52

     դ) (6 ⋅ a + 3) ⋅ a=(6*3+3)*3=21*3=63

    7. Գտեք  տառային արտահայտության արժեքը, եթե
    a = 7, b = 5:

    ա) 3 ⋅ a + 5 ⋅ b,
    3*7+5*5=21+25=46 

    բ) 10 ⋅ (a + b) ։ 3, 

    գ) (a – b) ⋅ 4 + a ⋅ b,
    (7-5)*4+7*5=8+35=43

    դ) 95 ։ b + 49 ։ a,
    95:5+49:7=19+7=26 

    ե) (a – 7) ⋅ 8 + (b – 5) ⋅ 4,
    =0

    զ) (a – 7) ⋅ (b – 5)
    =0

    8. Կրճատիր կոտորակները՝

    5/10=1/2
    34/17=2/1=2
    120/360,=1/3
      900/27000,=1/3
      3535/35=101/1

    Design a site like this with WordPress.com
    Get started