Կրկնողություն, բայ

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույլ տվեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

Գործնական աշխատանք

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում  բայի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ  ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

9. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ բայի գործածության սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ բայի  սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

Թեստային աշխատանք, 8-րդ դասարան

  1. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
    Անտերություն
    անընբռնելի
    անտրամաբանական
    դժբախտություն
    համակեցություն
    համաքաղաքացի
    հակամարտություն
    ստորերկրյա
    փոխօգնություն:
  2. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
    Զրույց ― զրուցակից, հարցազրույց
    գույն ― գունագեղ, բազմագույն
    վեճ ― բանավեճ, վիճաբանություն
    տուն ― տանտեր, լվացքատուն
    բույս ― բուսակեր, դեղաբույս
    մատյան ― մատենադարան, դասամատյան
    երկու ― երկմտություն, երեսուներկու
    սեր ― բանասեր, սիրավեպ
    ձայն ― ձայնալար, ցածրաձայն
    ուղի ― ուղեծիր, երկաթուղի

    3. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Լեղին ճաքել
    Ձայնից լեղին ճաքեց։

    արյունը գլխին խփել
    Երկարատև աշխատանքից արյունը գլխին խփեց։

    հոգին ավանդել
    Կտակը գրելուց հետո անմիջապես հոգին ավանդեց։

    անարգանքի սյունին գամել
    Նա ամբոխին անարգանքի սյունին գամեց։

    ճամփա պահել
    Երեխան անհետ կորած հորը ճամփա էր պահում։

    ականջի հետև գցել
    Նա բոլոր հրամանները ականջի հետև գցեց։

    4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
    Արգելված պտուղ
    Բարու ու չարի ծառը, որ աստված արգելում է Ադամին և Եվային։

    Սոդոմ և Գոմորդ
    Քաղաքներ, որտեղ տիրում էր անառակությունն ու անբարոյականությունը։

    քավության նոխազ
    Այծ, որի վրա հրյանները բարդում էին բոլոր իրենց մեղքերը և քշում անապատ, որ սատկի։

    բաբելոնյան աշտարակաշինություն:
    Ըստ բիբլիական առասպելի՝ Բաբելոնում երկնահաս աշտարակ կառուցելու փորձը, որ հաջողություն չունեցավ, որովհետև աստված խառնակեց մարդկանց լեզուները, և նրանք դադարեցին միմյանց հասկանալուց:


    5.Տրված միտքը փոխադրել 5 նախադասությամբ:
    Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:

    Սան Մարինոն մի գաճաճ պետություն է։ Այնտեղ մի Կալանավոր է լինում։ Կալանովորը փախուստի դիմում Սան Մարինոի բանտից։ Բանտի աշխատակիցները շատ են անհանգստանում։ Այդ բանտարկայլը միակներ Սան Մարինոի բանտում

    6. Կետադրի՛ր նախադասությունները:
    Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
    Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
    Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
    Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
    Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
    Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

    7.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
    Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
    Սիրահարված եմ ձեր երկրին:
    Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
    Կարոտում էր անգամ իր փողոցի ծառերը:
    Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել: ???
    Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
    Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
    Քույրս սովորում է երրորդ դասարան է:
    Բաժակը ձեռքում էր, որ մտավ։
    Շատ լավ է տիրապետում անգլերենին:
    Բացի այդ, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
    Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Հայոց լեզու, 8-րդ դասարան

1.Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս շառաչուն ու գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:

Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը:

2.Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:

Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը:

Ջրի ճողփյունը լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում: Մոտիկից լսվող ճարճատյունն անակնկալի բերեց բոլորին:

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը: Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

հա՛ֆ-հա՛ֆ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

վա՜յ, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ:

շրը՜խկ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

պահո՜, սա արդեն նորություն է:

Ծուղրուղո՜ւ, ոսկի եմ գտել:

Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից:

4. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կոչվում:
Թերևս, անշուշտ, անկասկած, կարծես թե, իբր թե, նույնիսկ, միայն, ինչ որ է, ոչ:
Նա, թերևս, կուշանա։
Նա, անշուշտ, աշխատանքը կավարտի։
Նրանք, անկասկած, վերադառնալու են։
Կարծես թե ամեն ինչ վերջացավ։
Նա այնպիսի տեսք էր ընդունել, իբր թե աշխատում էր։
Նույնիսկ շներն էին զարմացել։
Ես միայն գիտեմ, որ նա անմեղ է։
Ինչ որ է, ամեն ինչ շուտով կմոռացվի։
Ոչ, նա սխալ է։

5․Ի՞նչ արմատներ է հարկավոր ավելացնել մեջտեղում, որ այն լինի ձախ կողմում գրված բառի վերջին արմատ և աջ կողմում գրվածի առաջին արմատ։

Ծամ/կալ/ անք

Մարտ/արվեստ/գետ

Հաց/ թուխ /ծամ

Բարի/ լույս /առատ

6․Գտի՛ր օրինաչափությունը․ո՞ր բառը կլինի հաջորդը։

Քահանա – նախաբան – բանբեր – բերդակալ — կալվածատեր ― տիրակալ

7․Ո՞ր զույգերի երկու բառերը նույն արմատը չունեն։

Տեր – տիրույթ

Շեն – շինարար

Գետ – գիտակ

Կիրթ – կրթօջախ

Սին — սննդարար

8․Նախադասություններում ավելորդ բառեր կան, դո՛ւրս գրիր դրանք։

Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակի վրա։

Երիտասարդը հանդիսանում էր այդ նախաձեռնության հեղինակը։

Ֆիզիկան դա մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։

Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր թվում։

Գործնական աշխատանք

1ՙԸնդգծել  հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ, ջրագռավլուսամուտզբոսավայրհացաթխում։

Ուղղիր տեքստում  ուղղագրական սխալները 

Անթափանց, սրթսրթացնող խոնավությամբ թաթախված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ըմբոստ տարերքի անհաշտ ըմբիշային պայքարը. Ցամաքը խոչընդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակընթացությունից:

Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

1. Խրիմյան Հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:

2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին պարսից զորքով

3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

4ՙ Կետադրել ավանդազրույցը:
Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում,  երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել, սրբացել:

Հայոց լեզու, 8-րդ դասարան

Պարագաներ
Բայի այն լրացումները, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքները, կոչվում են պարագաներ:

Չափ ու քանակի պարագա

 Կապույտ երեկոն այնքան խաղաղ է:
• Լճափից արևը երկու անգամ է երևում:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման չափը, աստիճանը, կոչվում է չափ ու քանակի պարագա (ինչքա՞ն, որքա՞ն):

Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:
• Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
• 
Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
• Ոսկե շղթան արժեր հազար դոլար:
• Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
• Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Կետերի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:
• Քաղաքացիները ժամերով փակեցին փողոցները:
• Լողորդը շատ երկար շունչը պահում էր ջրի տակ:
• Մենք անչափ զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:
• Հանիբալի զորքը երեք ժամ կանգ առավ Ալպերի բարձունքում:
• Մարագների դռները մեկ տարում կանաչել են:

Նպատակի պարագա

• Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:
• Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):

Գտի՛ր նպատակի պարագաները:
• Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
• Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
• Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
• Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
• Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:

Կետադրությունը:
1. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները վերջին դդումները հավաքելու համար:
2. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
3. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:

Պայմանի պարագա

• Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ: 
• Մնացի տանը պարապելու պայմանով:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման պայմանը, կոչվում է պայմանի պարագա (ո՞ր դեպքում, ի՞նչ պայմանով):

Գտի՛ր պայմանի պարագաները:
• Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանամ ծնողներիս գովասանքին:
• Ջերմուկ կարող ենք մեկնել տնօրենից թույլտվություն վերցնելու պայմանով:
 Նման դեպքում միշտ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության:
• Վերջին խոսքը տրվեց նրան ճշմարտությունն ասելու պայմանով:

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:
Ես գալիս եմ հեռվից և գնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:
Փողոցով մի հին մեքենա սլացավ:
Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:
• Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
• Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
• Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
• Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
• Հնչյունները տարան իր հարազատ ծննդավայր:

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:
Հունիսից փակվում են բոլոր դպրոցները:
Երեկվա դասն անհետաքրքիր էր:
Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

Գտի՛ր ժամանակի պարագաները:
• Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
• Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
• Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
• Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:
• Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Ձևի պարագա

Գործողության կատարման ձևը (ինչպե՞ս) ցույց տվող բայական անդամի լրացումը կոչվում է ձևի պարագա:
• Մենք կարող ենք արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
• Ոզնին գլորվելով հասավ իր բույնը:
• Նապաստակի նման ամբողջ օրը գազար է ուտում:
• Սիրով կարդում էր բանաստեղծությունները:

Գտի՛ր ձևի պարագաները:
• Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
• Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:
• Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
• Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
• Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
• Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Երեկոյան՝ ժամը 19.00, ժամանում է հայտնի երգիչը:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
Ամենուրեք՝ այգիներում, բակերում, գարնանային աշխուժություն է:

Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

  • Կիրճի մյուս կողմում՝ մութ անտառներում արջեր շատ են լինում:
    տեղի պարագայական բացահայտիչ
  • Մայրս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին:
    ժամանակի պարագայական բացահայտիչ
  • Երևանում՝ կենտրոնական շուկայում, աշխույժ եռուզեռ է:
    տեղի պարագայական բացահայտիչ
  • Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ:
    ժամանակի պարագայական բացահայտիչ
  • Փողոցների մայթերին՝ տների անկյուններում,  կուտակվել էին չորացած տերևներ:
    տեղի պարագայական բացահայտիչ
  • Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից:
    ժամանակի պարագայական բացահայտիչ

Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:

ա/ ակնբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահընկեց, գիրկնդխառն, գործընկեր, գույնզգույն, երկնչել, զուգընթաց, թըրխկ, լուսնկա, հյուրընկալ, ձեռնտու, մակընթաց: 

բ/ ակնդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի, երկընտրանք, թըխկ, խոչընդոտ, կորնթարդ, համընթաց, հատընտիր, մերթնդմերթ, չընկճվել, չրըխկոց, վերընձյուղվել: 

գ/ ակնթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնստինքյան, համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթնկա, մթնշաղ, նախընտրել, որոտընդոստ, չըրխկ, չըմբռնել, սրընթաց, օրստօրե: 

դ/ անակնկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առնչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետզհետե, մակընթացություն, շըրխկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քարընկեց, օրընդմեջ: 

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

ա/ այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողերոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաեռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրէ, նախօրե, չեն,չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

բ/ աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջօրե, նորեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ:

գ/ աներևակայելի, անէական, աշտէ (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ:

Բացահայտիչ

Նախադասության մեջ գոյականական անդամի ով կամ ինչ լինելը բացահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ:

Օրինակներ`
Հայերեն գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ մեծ վարդապետը:
Երևանը` Հայաստանի մայրաքաղաքը, աշխարհի հնագույն քաղաքներից է:
Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ:

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական, և մասնավորող (կոնկրետացնող) պարագայական

Անահիտը` իմ աշակերտուհին (բուն), հայտնի էր իր բացառիկ տաղանդով:
Գագիկը` որպես մարզիչ (մասնական), շատ առաջատար է:
Ձորերում՝ քարերի տակ,  (մասնավորող պարագայական), գլխիկներն են հանել մանուշակները:

ԲՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԻՉ

Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և պահանջում է նույն հարցը, օրինակ`
Նրա որդին (ո՞վ)` Կարենը, քաղաքում հայտնի իրավաբան էր:

Բուն բացահայտիչն իր հերթին կարող է ունենալ բացահայտիչ, ուստի և այդ պատճառով ինքն էլ դիտվի բացահայտյալ: Օրինակ`
Նա` Թումանյանը` մեծ գրողը, ապրում էր արարելով:

Երբեմն որպես բացահայտյալ հանդես է գալիս որևէ ընդհանրական բառ, որը բացահայտվում է մի քանի բացահայտիչով: Օրինակ`
Այդ կինն իր կյանքում տեսել էր ամեն ինչ` պատերազմ, սով, դժվարություն, գաղթ:
Նրանք` հայրը, մայրը, եղբայրն ու քույրը, վերջապես գտան իրար:

Բուն բացահայտիչն ու բացահայտյալը համաձայնեցվում են դեմքով, թվով, հոլովով: Դեմքի համաձայնությունն արտահայտվում է դիմորոշ հոդով:

Ես` այս լեռների տիրակալս, թույլ չեմ տա ձեզ ներխուժել իմ տարածք:
Քեզնից` ընտանիքի ավագ որդուցդ, խուսափում են անգամ հարազատներդ:

ԲԱՑԱՀԱՅՏՉԻ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մնացած մասից` ստորակետով:

Բացահայտչից հետո չի դրվում ստորակետ մի քանի դեպքում:

Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով:
Տիգրան Մեծի` հայոց արքայի զորքը երկար տարիներ անպարտ էր:
Եթե բացահայտչին հաջորդում է կապ:
Ճամփորդի` ալեհեր կնոջ առաջ բացել էին տան դռները:
Եթե բացահայտչից հետո դրվում է եմ, ես, է … օժանդակ բայը
Լուիզան` նրա աղջիկն էր ամեն ինչ կազմակերպում:
Եթե բացահայտչից հետո ընկնում է էլ շաղկապը:
Անին` դասընկերուհիս էլ որոշեց գալ մեզ հետ Արատես:

Առաջադրանքներ:
Նախադասություններում ընդգծիր բացահայտիչները և կետադրիր:

Երջանիկ պատահականությամբ ես` խոտորջուրցի պատանիս, դուրս պրծա արյունոտ սպանդից:
Աստղերը` երկնքի այդ զառ-վառ ծաղիկները, բուրում էին երկնային ոլորտում:
Թագավորին մնում էր արագ կազմակերպել տերունական զորքը` դիմադիր բռունցքը:
Անգամ եղբայրը Վահանն էլ զարմացավ քրոջ վերաբերմունքից:
Մանեն ակամա հիշեց եղբոր՝ Արմենի համեմատությունը և ժպտաց:
Մեր հերոսների նախամայրը` Ծովինարը, ջրային տարերքի անձնավորումն է:



Առաջադրանք գրքից:

269.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ընկերս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` Անահիտից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ստվերի երևալուն:
Մայրը որդուց` Արմենից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Դավթին:
Հրազդանը` գետը, Երևանով է անցնում:

270.Կետադրի՛ր:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց թե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը, չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

Գործնական աշխատանք գրքից, 8-րդ դասարան

1.Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադրությո´ւն դարձրու:
Օրինակ`
Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի` պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)
Նոբելի` մարդկության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդկության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)
Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի` իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)
Նա նկատեց, որ փայտանյութի` թղթի ու արհեստական մետաքսի վերածվող բաղադրությունր ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):
Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների` գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)

2.Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:

Առագաստանավի` անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի` անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի` սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների` արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
Մարդիկ ուտելի քարաքոսի` «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:
Անձրևների և հալոցքի ջրի` լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

3. Տրված նախադասություններում գտիր հատկացուցիչները և գրիր, թե ինչ խոսքի մասերով են արտահայտված:
1. Գրքի շապիկը գեղեցիկ նկարազարդում ունի: — Գրքի – գոյական
2. Քո խոսքը չպետք է փոխվի։ — Քո – դերանուն
3. Նրանց տունը հյուրընկալ է: — Նրանց – դերանուն
4. Աղջկա ձայնը անչափ դուրեկան է: — Աղջկա – գոյական
5. Գնալու ժամանակը եկել է: — Գնալու – դերբայ
6. Մոր խոսքերը ճնշում էին նրա հոգին: — Մոր, նրա – գոյական, դերանուն
7. Կապույտի և դեղինի խառնուրդից կանաչն է ստացվում: — Կապույտի, Դեղինի – ածական, ածական
8. Ուրախանալու առիթները բաց մի թողեք: — Ուրախանալու – դերբայ
9. Մեռնողի աչքերը հառել էին առաստաղին: — Մեռնող – գոյական
10. Նստածների կարծիքը չկարևորվեց: — Նստածների – գոյական
11. Ներկաներից երեքի վերաբերմունքը անհասկանալի էր: — Երեքի – թվական
12. Մեծի խոսքը պետք է հարգել: — Մեծի – ածական

Հատկացուցիչ

Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:

  • Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
  • Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
  • Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
  • Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
  • Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:

Պապիկիս աչքն ամողջ օրը ճանապարհին էր։
Միշտ հիշում է մոր խոսքը։
Օվկիանոսի ջուրը բարձրացել էր ձնհալից։
Բույսի արմատները շատ խորն էին թափանցել։
Ամերիկայի փողոցները լայն էին և ուղիղ։

Հատկացուցիչը պատասխանում է ու՞մ և ինչի՞ հարցերին և դրվում է սեռական հոլովով:
Այն լրացումը, որը ցույց է տալիս  պատկանելիություն, սերում, վերաբերություն, կոչվում է հատկացյալ:
Հատկացուցիչը արտահայտվում է
ա.գոյականով, օրինակ՝ Ընտանիքի հոգսը շատ ծանր էր
բ. դերանունով, օրինակ՝ Մեր կարծիքը կարևորվեց
գ. ածականով, թվականով, դերբայով, օրինակ՝ Կապույտի երանգները շատ են: Երեքի վերաբերմունքը անհասկանալի էր: Խոսողի մեջբերումները տեղին էին:

Գտնել և ընդգծել հատկացուցիչները:

Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:

Գետի ձկները արևի լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Գագիկի պապը սիրով կարդում էր Թումանյանի բանաստեղծությունները:
Գյումրիի երեկոները շատ խաղաղ էին տատիկիս փողոցում:
Լուվրի պատկերասրահում ցուցադրված էին Վան Գոգի նկարները:
Բանակի զինվորները շատ արագ էին կատարում հրամանատարի հրամանները:

Ուշադրություն դարձրեք.

իմ գիրքը – գիրքս

քո գիրքը – գիրքդ

իմ գիրքս

քո գիրքդ

Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Քո ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

Իմ որսն իր ոտքով եկավ:
Որսս իր ոտքով եկավ:

Քո սիրտը քա՛ր է, քա՛ր:
Սիրտդ քա՛ր է, քա՛ր:

Իմ շուրջը ոչինչ չեմ նկատում:
Շուրջս ոչինչ չեմ նկատում:

Կիրակի օրը քո ծնողների հետ խոսիր:
Կիրակի օրը ծնողներիդ հետ խոսիր:

Հատկացուցիչի կետադրությունը:

Սենյակի պատերին շրջանակով նկարներ էին փակցված: — Սենյակի՝  մրից սևացած պատերին շրջանակով նկարներ էին փակցված:

Կետադրիր.

  1. Արթուրի` ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
  2. Բազեի` որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
  3. Յուրաքանչյուրի` ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
  4. Առագաստանավի` անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
  5. Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
Design a site like this with WordPress.com
Get started