Ձոն մայրիկիս

Սերդ, մայրի’կ, ամենուր է,

Արևի պես ջերմացնող,

Թանկ է քո ամեն ժպիտը`

Երկնային ու լուսաշող:

Նուրբ ձեռքերդ արարում են`

Ինչ որ որդիդ կամենա:

Կատարյալ ես, ի’մ մայրիկ:

Հովհաննես Շիրազ

    Մայրս

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր ճորտն ու ծառան է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Ա՜խ, մեր տան Սիսն է մայրս,
Մեր տան Մասիսն է մայրս,
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս…

Մայրիկս ծնվել է Սիսիան քաղաքում՝ ինժեների և գրադարանավարի ընտանիքում։ Մայրիկիս ընտանիքը միշտ եղել է հյուրընկալ, նա ունի քույր և երկու եղբայր։ Ոսկե մեդալով ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետ։ Քսան տարեկանում ամուսնացել է հայրիկիս հետ։ Նա շատ է սիրում երեխաներին, մեր Տանը հաճախ են հյուրընկալում իմ, եղբորս և քրոջս ընկերները։ Ցանկացած հարցով կարող ենք դիմել մայրիկիս և նա մեծ սիրով բացատրում և օգնում եմ մեզ դասերը պատրաստելիս։ Մայրիկս աշխատում է ,որպես որակի ապահովման մասնագետ(QA)։

One Reply to “”

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started