Սեբաստացու կյանքի մասին

Մխիթար Սեբաստացին հայտնի է որպես Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Ութ աշակերտների հետ հիմնում է միաբանությունը, որտեղ կաթոլիկություն է քարոզում։ Միաբանության գործողություններն էին՝ թարգմանչությունը, կատարել են բազում թարգմանական աշխատանքներ, հրատարակել են հայկական գրականության և բանասիրական աշխատանքներ, հիմնել են հայկական դպրոցներ այն քաղաքներում, որտեղ բնակվում էին հայեր։ Մխիրար Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել է դպրոցներ, որոնք համալսարան է կոչել, հիմնել է մատենադարանը և հրատարակել շուրջ 50 գիրք, որոնցին 14-ի հեղինակն ինքն է։ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻն աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի «Դուռն քերականութեան աշխարհաբառ լեզուին հայոց» հեղինակն է։ Առաջին մասը թրքախոս հայերին հասկանալի լինելու համար շարադրել է թուրքերեն, իսկ երկրորդը՝ հայերեն: Հայագիտության մեծ ներդրում է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» աշխատությունը։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started