Հասարակագիտություն

Հին քարի դար/ պալեոլիթհնագույն ժա մանակներից մինչև Ք. ա. XII հազարամյակնՄիջին քարի դար/մեզոլիթ/Ք.ա. 12-րդ հազ.-Ք.ա. 10-րդ հազ.Նոր քարի դար/ նեոլիթ/Ք.ա.10-րդ հազ.-Ք.ա. 6-րդ հազ.կեսերՊղնձի -քարի դար/էնեոլիթ/Ք. ա. VI հա զարամյակի կեսերից մինչև Ք. ա. V հա զա րամ յակի վերջերը:Բրոնզի /պղինձ +անագ/դարՔ.ա 4-րդ հազ.-Ք.ա.2-րդ հազ.Երկաթի դար՛/Ք.ա. 2-րդ հազ.
Զենքի տեսակներԴանակ, գեղանՆետ ու աղեղ, տեգ , պարսատիկԿացին, սուր
Աշխատանքի գործիքներՀատիչ, կտ րիչ , քե րիչ, ծա կիչԿատցին, մանգաղ
Զբաղմունքհա վաք չու թյունը և որ սոր դու թյունն,ձկնորսությունԸնտելացվեց վայրի կենդանինԱնասնապահություն, երկրագործություն, արհեստագործություն, պարզ փոխանակությունԶինագործություն, դարբնություն
Ապրելու վայրըՆախնադարյան հոտ-տոհմական համայնք, քարանձավ, Տեղափոխվեցին գետերի , լճերի ափամերձ շրջաններՏոհմերի միավորում-ցեղերի առաջացում, ընտրում էին ցեղի առաջնորդԲնակավայրի կառուցումՆահապետական ընտանիք, մասնավոր սեփականություն,հասարակական տարբեր խմբերի առաջացում,ցեղային միություն- պետության առաջացում
Նվաճումներ, հայտնագործություններհնչյունների հիման վրա էլ ձևավոր  վեց լե զուն (խոսքը), կրա կի ստաց ման գյու տըերկաթը հալացնելուց մարդիկ մտքի ընգան որ կարելի է զենք պատրաստել երկաթիցԱրտադրող տնտեսություն
հացի պատրաստումը
Արոր,անիվավոր սայլ
Կրոնական պատկերացումներ, քրմություն

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:  Նադեր  Էբրահիմի

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:
–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:

Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․

  • Այսքան փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
    Եթե դու անշահախնդիր ես, սիրում քո շրջապատին, ապա քո սրտում միշտ տեղ կգտնվի լավ մարդկանց համար։
  • Երբ հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
    Ագահ մարդիկ երբեք չեն տեղավորվի բարի մարդկանց սրտերում
  • Գիտեք՝ այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց
    Ամեն մարդ ինքն է որոշում թե ում համար բաց լինի իր սիրտը
  • Տեսա, որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
    Նրանք չէին բողոքում տեղի նեղվածքից, քանի որ նրանք բարի մարդիկ էին
  • Սրտիս մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…
  • Սրտի մի մասը պետքը նվիրել հայրենիքին և նրանց ովքեր պաշտպանում, զարգացնում են այն

բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
    Ոչ
  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
    Այո
  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
    Կախված է մարդուց
  • Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։
    Կախված է մարդուց
  • Սրտում կարող է իշխել միայն սերը։
    Այո

Ինչքանո՞վ է իրական կամ երևակայական պատմվածքը:

Բաց թողած տեղերում լրացրու Ձ,Ծ,Ց.

ա/ ալեկոծություն, ածխագործ, ակաղձուն (լեփ-լեցուն), ամբարձիչ, այտուցվել, անձավ (քարայր), անցավ (առանց ցավի), անձեռոցիկ, առաձգական, առանցք, առեղծված, առկայծել, արվարձան, արտառոց, արցունք, բազմափորձ, բարյացակամ, բարձել, բարձրախոս, բարձրահասակ, գեղձ, գլուխգործոց, գլուխկոնձի, գծուծ (մանրախնդիր), դարձյալ, դարձնել, դաձվածք, դեղձենի, դերձակ, դյուցազն, խեձեղեն, ծածկանուն, կաթնահունց, կաթվածահար, կառուցվածք:

բ/ հանդերձարան, մրցավար, ածխաթթու, ասացվածք, արձագանք, արձակագիր, արձակուրդ, բարձիթողի, դեղձանիկ, դողէրոցք, զեղծարար, ընդարձակ, ընթացք, ընթերցել, թախանձել, թախծադեմ, թյուրիմցություն, թրծել, լայնարձակ, լացակումած, լացուկոծ, լիցք, լծկան, լռակյաց, լվացք, լուցկի, խոտհունձ, կազմվածք, կայծկլտալ, կառամատույց, կատարածու, փորձություն,

անձկալի, բարձրանիստ, թախծել, ծածկել, կեղծամ, կեցվածք, կցկտուր, կցմցել:

գ/ Հանդիպակաց, հանգուցյալ, հայացք, հանկարծ, հոծ, ձյունածածկ, ձվածեղ, մազապուրծ, մրցունակ, վարձավճար, փորձառու, անբիծ, անդամալույծ, անեծք, անեղձ, բարձունք, բացարձակ, բռունցք, բոծցկլտալ, թխվածք, խցանահան, խցկել, խուրձ, ծածկագիր, ծածկոծ, ծոծրակ, հարձակում, հեցկլտալ, հարցուփորձ

դ/ մղձավանջ, մտածմունք, մտացածին (հորինած), մրցակից, նայվածք, շինծու (կեղծ), ոսկեզօծ, որձկալ, վարձահատույց, փորձանոթ, ակնածանք, աղցան, լուսարձակ, հերարձակ, հինավուրց, հնձել, հնոց, պախուրց (սանձ), ջրահեղձ, սանձարձակ, հեղձուցիչ, վեհապանձ, վերամբարձ, տողադարձ, տրցակ, ցնցոտի, ուրց, փղձկալ, փորձանք, քաղց, քաղձրահնչուն, քաղձրավենիք, քարածածկ, օձիք:

Design a site like this with WordPress.com
Get started