Հարի  Բրաունի նամակը դստերը

Շուտով  Ծննդյան  տոներն  են,  և  ես  նորից  չգիտեմ`  ինչ  նվիրել  քեզ:  Ես  գիտեմ,  որ  դու  սիրում  ես  գրքեր,  խաղեր  ու  շորեր:  Բայց  ես  ուզում  եմ  քեզ  նվիրել  մի  բան,  որը  քեզ  հետ  կլինի  ընդմիշտ:  Այնպիսի  մի  բան,  որը  քեզ  ամեն  Ծննդյան  տոներին  կհիշեցնի  իմ  մասին:  Եվ  ես,  կարծես,  գիտեմ,  թե  ինչ  կարող  եմ  քեզ  տալ:  Մի  պարզ  ճշմարտություն,  որի  մասին  ես  միանգամից  չեմ  իմացել:  Եթե  դա  դու  հիմա  հասկանաս,  այն  քո  կյանքն  ավելի  լավը  կդարձնի:  Դու  ավելի  պաշտպանված  կլինես  խնդիրներից:  Ես  քեզ  նվիրում  եմ  մի  պարզ  ճշմարտություն:

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչոր  բան  անել  քեզ  համար:

Ինչ  է  դա  նշանակո՞ւմ:  Ինչպե՞ս  կարող  է  այդ  պարզ  ճշմարտությունն  այդքան  կարևոր  լինել:  Հնարավոր  է,  հիմա  այս  ամենը  քեզ  կարևոր  չի  թվում,  բայց  այս  սկզբունքը  կփրկի  քո  կյանքը:  Ոչ  ոք  չի  ապրում  քեզ  համար,  իմ  սիրելի  բալիկ,  որովհետև,  դու  դու  ես,  և  ուրիշ  ոչ  ոք:  Ամեն  մեկն  ապրում  է  իր  համար,  իր  երջանկության  համար:  Եվ  ինչքան  շուտ  դա  հասկանաս,  այնքան  արագ  կազատվես  սպասումից,  որ  ինչ-որ  մեկը  քեզ  կարող  է  երջանիկ  դարձնել:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  քեզ  սիրել:

Եթե  ինչոր  մեկը  քեզ  սիրում  է,  ուրեմն`  դու  յուրահատուկ  ես,  դու  նրան  դարձնում  ես  երջանիկ:

Փորձիր  հասկանալ,  թե  այդ  ո՞ր  յուրահատկության  համար  են  քեզ  սիրում  և  ջանքեր  գործադրիր,  որ  սիրեն  ավելի  շատ:  Եվ  եթե  մարդիկ  քեզ  համար  ինչ-որ  բան  են  անում`  միայն  այն  պատճառով,  որ  ուզում  են:  Ուրեմն,  դու  ինչ-որ  մի  պատճառով  թանկ  ես  նրանց  համար:  Բայց  ոչ  այն  պատճառով,  որ  ինչ-որ  մեկը  պարտավոր  է  քեզ  ինչ-որ  բան:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  հարգել  քեզ:  Որոշ  մարդիկ  բարի  էլ  չեն  լինի:  Բայց  հենց  դու  հասկանաս,  որ  մարդիկ  պարտավոր  չեն  լինել  բարի,  կսովորես  խուսափել  մարդկանցից,  որոնք  քեզ  ցավ  են  պատճառում:  Այո,  դու  էլ  քո  հերթին  ոչ  ոքի  համար  ոչինչ  անել  պարտավոր  չես:  Եվ  նորից.  Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Դու  ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:

Այդ  դեպքում  ուրիշներն  էլ  կձգվեն  դեպի  քեզ,  կցանկանան  աջակցել  քեզ,  կիսվել  քեզ  հետ:  Եթե  ինչ-որ  մեկը  չի  ցանկանա  քեզ  հետ  լինել,  խնդիրը  դու  չես  լինի:  Եթե  դա  տեղի  ունենա,  ուրեմն  փնտրիր  ուրիշ  հարաբերություններ,  որոնք  դու  ես  ուզում:  Թող  ուրիշի  խնդիրը  քո  խնդիրը  չդառնա:  Երբ  դու  հասկանաս,  որ  շրջապատի  սիրուն  ու  հարգանքին  պետք  է  արժանանալ,  երբեք  անհնարինը  չես  սպասի  ու  չես  հիասթափվի:  Ուրիշները  չպետք  է  կիսվեն  քեզ  հետ  իրենց  զգացմունքներով,  մտքերով:  Բայց  եթե  դա  անում  են,  ուրեմն  դու  արժանի  ես  դրան:  Դու  կարող  ես  հպարտանալ  քո  ունեցած  սիրով,  ընկերների  հարգանքով,  բայց  մի  մտածիր,  որ  այդպես  էլ  պետք  է  լինի,  այդպես  կարող  ես  շատ  հեշտ  կորցնել  ձեռք  բերածդ:  Նրանք  քեզ  օրենքով  չեն  պատկանում,  այդ  ամենին  պետք  է  արժանանալ:

Իմ  ուսերից  կարծես  քար  ընկավ,  երբ  հասկացա,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  համար  ինչ-որ  բան  անել:  Մինչև  այն  պահը,  երբ  չգիտեի  դա,  ես  չափազանց  շատ  ջանքեր  էի  գործադրում,  երբ  չէի  հասնում  իմ  ուզածին:

Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  ինձ  հետ,  սիրել,  ապահովել  իմ  զարգացումը:

Արդյունքում,  իմ  հարաբերությունները  միայն  շահեցին,  ես  սովորեցի  լինել  մարդկանց  հետ,  որոնց  հետ  ուզում  եմ  լինել,  և  անել  այն  ամենը,  ինչ  ուզում  եմ:  Այդ  ընկալումն  ինձ  տվեց  ընկերներ,  գործընկերներ,  սիրելիներ,  պոտենցիալ  հաճախորդներ:  Այն  ինձ  միշտ  հիշեցնում  է,  որ  իմ  ուզածը  ստանալ  կարող  եմ,  եթե  հաջողվի  ուրիշ  մարդու  համար  լսելի  դառնալ:  Ես  պետք  է  հասկանամ,  թե  ինչ  է  նա  զգում,  ինչն  է  նրա  համար  կարևոր,  ինչ  է  նա  ուզում:  Միայն  այդ  դեպքում  ես  կհասկանամ`  ուզո՞ւմ  եմ  այդ  մարդու  հետ  կապ  ունենալ,  թե՞  ոչ:  Դժվար  է  երկու  բառով  բացատրել,  թե  ինչ  եմ  սովորել  այս  տարիների  ընթացքում:  Բայց  գուցե  ամեն  Տոնին  դու  կարդաս  այս  նամակը  ու  ամեն  անգամ  ավելի  ու  ավելի  շատ  բան  հասկանաս:  Հուսով  եմ,  այդպես  էլ  կլինի,  որովհետև  պետք  է,  որքան  հնարավոր  է,  շուտ  հասկանալ.  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Համոզի՞չ են հարցադրումները:
Ոչ ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:
Եթե ինչ-որ  մեկը  քեզ  սիրում ու գնահատում  է,  ուրեմն  դու  արժանի ես:
Դու ավելի  լավը  պետք  է  դառնաս  միայն  քեզ  համար:
Ոչ ոք  պարտավոր  չէ քեզ  հենց  այնպես  հարգել,  ընկերություն  անել  քեզ հետ,  սիրել,  ապահովել  քո  զարգացումը:
Այո, շատ համոզիչ են ։Ինձ համար շատ ուսուցողական պատմվածք էր։

Հայոց լեզու

1.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական  նախածանց և արմատ` կազմել 6 նախածանցավոր բառ:

Ա) Նախ                     ուշագնաց           
Ապ                         հասարակարգ
Ստոր                    ձայնափող     
Գեր                        հանրամատչելի
Մակ                      դիպված
Ընդ                        բայական
Նախդեպ
Ապուշ
Ստորակարգ
Ընդհանուր
Գերձայն
մակբայ

Բ)  Ենթ                        վերադարձ          
Հակ                        աշխարհասփյուն
Ներ                        անվանակոչություն
Անդր                     գունաբաժանուն
Դեր                        թունավորել
Դժ                          կարգախումբ
Ենթակարգ                       
Հակաթույն
Ներաշխարհ
Անդրադարձ
Դերանուն
Դժգույն
      

Գ)  Ենթ                       կողմնորոշում         
Հար                        խմբերգ
Ապ                         դրույթ
Բաց                       կշռույթ
Թեր                       գրականություն
Մակ                      անշնորհքություն
Ենթխումբ
Հարդիր
Ապաշնորհ
Բացորոշ
Թերակշիռ
Մակագիր

2. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:
Ընչաքաղց-անկշտում
զգաստ-զգոն
լիովին-ամբողջապես
գթալ-կարեկցել
ամբոխ-բազմություն
ժրաջան-ջանասեր

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալեհեր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ
Լուրթ-կապտագույն
համամիտ-համակարծիք
տոկուն-կայուն
հաղթանդամ-մեծամարմին
ստահակ-խարդախ
ալեհեր-զառամյալ

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:
զեփյուռ-սյուք
ճգնել-ջանալ
պերճ-շքեղ
ձանձրալի-տաղտկալի
ճիրան-մագիլ
մեծանուն-անվանի

3. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

4. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-բարդացնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել-համարձակվել

Դ. Լույս սփռել-լուսավորել

Գործնական քերականություն


Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:

Վարդանը հպարտությամբ  էր նայում որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով ու կարճ շալվարով  թռչկոտում էր պարտեզում,  իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով և աչքերի  խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին անտառի ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլուխով  ցույց տվեց բարձունքի ճեղքից  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչով  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում:
2.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

Հուսալքվել, հուսահատվել, վհատվել,
ջլատել, մասնատել, պառակտել
փնովել, վատաբանել, պախարակել
ապականել, պղծել, արատավորել
հանգցնել, մարել, շիջել



3.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն:

Կեսօր-միջօրե

հանդարտություն-խաղաղություն

այգաբաց-արշալույս

կատար-գագաթ

փայփայանք-դայլայլ

հավիտենություն-հավերժություն


4.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, ազնիվ, փոթորկուն, դժոխային, նենգ, բիրտ, ողորկ, հանդարտ, խորդուբորդ, եդեմային:

Քնքուշ-բիրտ

ազնիվ-նենգ

փոթորկուն-հանդարտ

դժոխային-եդեմային

ողորկ- խորդուբորդ,


5.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հեռու, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, .3աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:

Ջերմոց, արգելանոց, ավազուտ, ծիրանուտ, ճահճուտ, գերեզմանոց, ամրոց, կտակարան, դարբնոց, հյուրանոց, ծառաստան, աշխատանոց, աղոթարան, այգեստան, լվացարան, բուրաստան, դպրանոց, արվեստանոց:
6. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:

լույս-լուսաշող-լուսային

հաց-հացթուխ-հացատուն

որս-որսաշուն-որսկան

երգ-երգահան-համերգ

արյուն-արյունարբու-արյունբերան

արվեստ-կերպարվեստ-արվեսագետ

աստղ-աստղագետ-գիսաստղ

օգուտ-անօգուտ-օգտակար

Պարապմունք 23.

Տոկոս թեմայի ամփոփում:

1.Տրված տոկոսները գրեք մասերով.
1%, 25%, 60%,120%, 200%, 350%:
1/100, 1/4, 3/, 6/5 2/1, 35/10

2.Ավանի բնակչությունը եղել է 10000 մարդ։ Որոշ ժամանակ

անց ավանի բնակչությունն ավելացել է 900 մարդով։ Քանի՞ տոկոսով է ավելացել ավանի բնակչությունը։
9%


3.Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր 12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատարեց 114 %-ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողարկեց գործարանը։
14250

4.Դավիթը իր ունեցած գումարի 70%-ը ծախսեց գրքեր, իսկ   30%-ը՝ գրիչներ գնելու համար: Դավիթը իր ամբո՞ղջ գումարը ծախսեց:
Այո

5.Արտահայտեք տոկոսներով.
1/100=1%
2/50=4%
¼=25%
13/5=260%
21/10=210%

6.Թվի ո՞ր մասն է նրա

25%-ը=1/4
50%-ը=1/2
40%ը=2/5
100%-ը=1:

7.Երկու քաղաքների հեռավորությունը 60 կմ է։ Ճամփորդն

անցել է այդ հեռավորության 3/5 -ը։ Քանի՞ կիլոմետր է անցել ճամփորդը։
36 կմ

8.Վարել են դաշտի մակերեսի 7/8-ը, որ 140 հա է։ Գտե՛ք

ամբողջ դաշտի մակերեսը։
160 հա

9. Լրացուցիչ: Խնդիր ֆլեշմոբից:
Ճանճը ունի 6 ոտք, սարդը՝ 8 ոտք: 3 ճանճը և 2 սարդը միասին ունեն այնքան ոտք, որքան ոտք ունեն 9 հավը և քանի՞ կատուն:
4 կատու

10. Լրացուցիչ: Խնդիր ֆլեշմոբից:
Գտե՛ք օրինաչափությունը և ?-ի փոխարեն գրե՛ք բաց թողնված թիվը` 120, 81, 48, ?, 0։

Design a site like this with WordPress.com
Get started