Վայրենին ու նամակը.Լևոն Շանթի «Մանկական աշխարհ» ընթերցարանից

Եվրոպացիք եկեր էին վայրենիներու աշխարհը, ագարակներ էին շիներ և իրենց քովը կծառայեցնեին սևամորթ տեղացիներ:
  Ագարակատեր մը զամբյուղ մը նարինջ կուզեր նվեր ղրկել իր մեկ բարեկամին, որ կապրեր հեռավոր կալված մը. նարինջները նամակի մը հետ կուտա սևամորթի, որ տանի;
  Ճամփան վայրենին չի դիմանար ու նարինջներուն քանի մը հատը կուտե: Կալվածատերը զամբյուղը կստանա թե չէ, նամակը կկարդա ու կհամրե նարինջները:
-Հինգ հատը պակաս է. ճամփան կերեր ես,- կըսե խիստ կերպով բերող սևամորթին:
-Ինչպե՞ս իմացար,- կհարցնե վայրենին ապշած:
Ա՜յայս թուղթը կըսե:
Այդ ճերմակ բա՞նը:
Վայրենին իսկույն կխլե նամակըկմոտեցնե ականջինքիչ մը կսպասե ու տարակուսանքով կնետե գետին:
-Հապա ինծի ոչինչ չըսեր:
Քանի մը ամիս անց տերը նորեն կհանձնե անոր քանի մը շիշ գինի ու նամակ մըոր կրկին տանի իր բարեկամինՃամփան վայրենին կուզե անպատճառ գինիին համը տեսնելբայց կվախնա ձեռքը բռնած «ճերմակեն», վա՜յ թե նորեն իմաց տաՀանկարծ կցատկեհնարքը գտեր էր;
Ամայի տեղ մը հասնելուն պեսկհանե նամակըկդնե մեծ քարի մը տակվրան կլեցնե չորցած տերևներոր չըլլայ թե հանկարծ նամակը ծակե մը դուրս նայիիսկ ինքը հոնկէ բավական կհեռանաթուփի մը տակ վար կդնե իր բեռըկբանա շիշերեն մեկը ու փառավոր անուշ կընե:
Քունն ալ կառնեկցատկե ոտքիկվերցնե զամբյուղըկհանե նամակը քարին ու տերևներուն խորեն և կշարունակե ճամփանշիտակ իր տիրոջ բարեկամին ստացվածքը:
«Դեհիմա թող ըսետեսնեմ ինչ պիտի ըսե»,- կմտածե ինքնիրեն ու քթին տակեն կխնդա:
Տեղ հասնելուն պես` պարոնը կկարդա նամակը, կհամրե շիշերը ու բարկացած կպոռա սևամորթի երեսին.
-Ճերմակ գինիեն շիշ մը խմեր ես նորեն, գո՜ղ անպիտան:
Վայրենին կլսե թե չէ, կձգե ու կփախչի, ու այն օրեն սարսափահար կպատմե իր ցեղակիցներուն, թե ինչպես ճերմակամորթները կաշիի նման ճերմակ բան մը ունին, որ ամեն բան կտեսնե, ամեն բան կլսե, ամեն բան կիմանա ու կպատմե ճերմակամորթներուն, բայց սևամորթներուն ոչինչ չըսեր:

Design a site like this with WordPress.com
Get started