Գործնական աշխատանք

1.Ընդգծել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազթանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Մարդ-իմաստուն, գեղանի, հայտնի

ծաղիկ-բուրավետ, նուրբ, սպիտակ

գիրք-հետաքրքիր, դաժան, հին

այգի-մեծ, ծաղկալի, մաքուր

երկիր- խաղաղ, անսահման, անծայրածիր

գորգ-լայն, փոշոտ, նոր


4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
Պարզ-մեծ, խոշոր,
Պարզ ածանցավոր-հոտավետ, հոդային,սիրելի, ուժեղ, համեստ
Բարդ-ալեծուփ,հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ
Բարդ ածանցավոր-առեվտրական, միջմոլորակային, ահեռամռունչ

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն, անիմաստ, դժգույն, անգույն, գունատ, գունեղ, ոսկեղեն, ոսկյա, երկաթյա, անհամ, համեղ:

7.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:
Վստահելի, համակրելի, բացատրական, դյութիչ, գրավիչ, հուզիչ, բարկացկոտ, վախկոտ, ամաչկոտ, պարծենկոտ:

8.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գլուխ ունեցող-յոթգլխանի, երկու երես ունեցող-երկեսանի, երկու փող ունեցող-երկփողանի, եռանդով օժտված-եռանդուն, շատ բուրդ ունեցոդ-բրդոտ, գույն ունեցող-գունավոր, թևեր ունեցող-թևավոր, մեծ ուժ ունեցող-ուժեղ, երեք տարի (ամ) տևող-եռամյա, տասը տարեկան-տասամյա:

9.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
Անկենդան, անկամ, անխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծան, ազդարար, թրթռուն, հնչեղ, շաչուն, խոհուն, դողդոջուն:

Դեկտեմբերի 13-17

Նոր թեմա

Ջերմային էներգիայի աղբյուրները

Հարցեր

Ինչո՞ւ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան

Ջերմային էներգիան անրաժեշտ բան է կենդանի մարմինի համար, նա պահպաում է մարմինի կենդանու լինելու ջերմաստիճանը։

Ինչո՞ւ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխա­
վոր աղբյուրը։

Եթե արեգակը չլիներ մենք վաղուց սառույց կդարնաինք, կամ երկրի վրա կյանք չէր լինի, որովհետև տիեզերքում ջերմաստիճանը շատ ցացրը։

Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտեք։

Нефть дорожает на новостях о сохранении договоренностей ОПЕК+ - Ведомости

Նավթ, բնական գազ, տորֆ, քարածուխ։

Մտածե՛ք

Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:

Էներգիայի հիմնական ներհոսքը Երկիր ապահովվում է արեգակնային ճառագայթման միջոցով և կազմում է միջինը մոտ 341 Վտ / մ² մոլորակի ամբողջ մակերեսի վրա: Ջերմության ներքին աղբյուրները (ռադիոակտիվ քայքայում, խտության շերտավորում) աննշան են այս ցուցանիշի համեմատ (մոտ 0,08 Վտ/մ²) [3]:

Design a site like this with WordPress.com
Get started