Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

Նախագիծ՝կոորդինատային համակարգ

12 հետաքրքիր փաստեր Դեկարդի մասին

  • Ապագա գիտնականին մեծացրել է տատիկը, քանի որ նրա մայրը մահացել է որդու ծնվելուց մեկ տարի անց, իսկ հայրը հերթապահում էր մեկ այլ քաղաքում և հազվադեպ էր այցելում նրան։
  • Քաղաքը, որտեղ ծնվել է Ռենե Դեկարտը, հետագայում վերանվանվել է նրա պատվին։
  • Երիտասարդ Ռենեն շատ հետաքրքրասեր երեխա էր, ով ուզում էր ամեն ինչ իմանալ, և այդ պատճառով միշտ հարցերով ռմբակոծում էր իր շուրջը գտնվողներին: Այդ պատճառով Դեկարտ Ավագը նրան նույնիսկ անվանեց «փոքրիկ փիլիսոփա»:
  • Ժամանակին նա ծառայել է հոլանդական բանակում և նույնիսկ մասնակցել երեսնամյա պատերազմի ընթացքում Պրահայի համար մղվող ճակատամարտին։ Հետագայում Դեկարտը հրաժարվեց իր բանակային աշխատավարձից՝ շքերթներին ու զորավարժություններին չմասնակցելու թույլտվության դիմաց, որպեսզի չշեղվի մաթեմատիկական հետազոտություններից։
  • Երիտասարդ տարիներին Դեկարտը ստացել է կրոնական կրթություն, որը կանխորոշել է նրա սառը վերաբերմունքը եկեղեցու հանդեպ ապագայում։
  • Դեկարտը դուստր ուներ, որը ծնվել էր իր ծառային արտաամուսնական կապից, սակայն նա մահացավ մանկության տարիներին, ինչը հաշմանդամ դարձրեց մեծ գիտնականին
  • Ռենե Դեկարտը նամակագրական կապ է հաստատել այդ դարաշրջանի բազմաթիվ ականավոր եվրոպացի գիտնականների հետ։ Դեկարտը հսկայական ներդրում է ունեցել մաթեմատիկայի, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի զարգացման գործում։ Միաժամանակ նա սիրում էր այլ գիտություններ՝ օդերևութաբանություն, աստղագիտություն և փիլիսոփայություն։ Երբ հայտնի դարձավ եկեղեցու կողմից Գալիլեոյի հալածանքների մասին, Դեկարտը գրեց իր ընկերոջը՝ գիտնական Մերսենին, որ վախենում է հրատարակել իր գրքերը
  • Կարդինալ Ռիշելյեն, որը մեզանից շատերին հայտնի է Ա.Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքից, պաշտպանել է գիտնականի աշխատանքները և հովանավորել նրան Ֆրանսիայում դրանց հրատարակման ժամանակ:
  • Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ռենե Դեկարտը մահացել է թոքաբորբից, սակայն ոմանք կարծում են, որ նա թունավորվել է:
  • Գիտնականի մահից անմիջապես հետո եկեղեցին նրա գրքերը ներառեց արգելվածների ցանկում։
  • Դեկարտը մահացավ Ստոկհոլմում, սակայն նրա մահից 17 տարի անց նրա մոխիրը տեղափոխվեց Փարիզ, որտեղ մնում է մինչ օրս։
  • Դեկարտը հայտնի է իր արտահայտություններով՝ փիլիսոփայության մասին

    Ներկայացնում եմ նրանցից մի քանիսը, որոնք ինձ ավելի շատ են դուր եկել
  • Ամեն բարդ բան կարելի է բաժանել պարզ մասերի:
  • Կարծում եմ, ուրեմն ես գոյություն ունեմ
  • Կասկածը իմաստության աղբյուրն է:
  • Երջանիկ լինելու համար ավելի լավ է փոփոխել մեր ցանկությունները, քան պատվիրել աշխարհը:
  • Ես կտայի այն ամենը, ինչ գիտեի, իմ անծանոթ բանի կեսի համար:

100 ից ավել հետաքրքիր արտահայտություններ կարող եք գտնել այստեղ

Առաջադրանքներ:
Կոորդիանատային համակարգում հերթականությամբ  նշի՛ր այս կետերը,  միացնելով  հատվածներով, ինչ պատկեր կստանաս:

Բնագիտություն

1.Ֆիզիկական երեւույթների տարատեսակներ են … :

  • մեխանիկական, էլեկտրական, մագնիսական, ձայն ջերմային լույս

2․Քիմիական երեւույթներն անվանվում են նաեւ …։
քիմիական ռեակցիա

3.Բնության մեջ հաճախ տեղի են ունենում նաեւ երևույթներ , որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի: Այսպիսի երեւույթները կոչվում են … :
քիմիական երևույթներ։

միացման ռեակցիաներ

4. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում՝
ա) նյութի գույնի փոփոխություն է տեղի ունենում
փայտի այրումը
բ) լույս է անջատ­ վում,
լուցկու հանգցնումը
գ) հոտ է տարածվում:
փայտի այրումը

5. Նայե՛ք նկարին եւ պատասխանե՛ք, թե ինչու է երկրորդ դեպքում կրա­ջուրն ավելի շուտ պղտորվում։
նա 40. աստիճանի տակ է

6.Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիաներ.
ա) C + O2 =CO2 գ) H2 + S =H2S բ) CH4 = H2 + C դ) FeS =Fe + S

7.Ո՞ր ռեակցիան է ուղեկցվում է ջերմության եւ լույսի անջատումով:
Մոմը հանգելուց ջերմաստիճանը իջնում է և լույսը հանգում է

8. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման ար­
դյունքում։
Նյութեր, որոնք վնաս են տալիս բնությանը։

9.Ի՞նչ բանաձև է գրված Vմիջ= S/ t
Արագությունը հավասար է ճանապարհը բաժանած ժամանակի

10.Ի՞նչ է բնութագրում ուժը:Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
Էներգիան նշանակվում է F տառով։

11.Մարմինների ձեւափոխության ( դեֆորմացիա) ի՞նչ տեսակներ կան:
2 պլաստիկ և առաձգական

12.  Ի՞նչ բանաձև է գրված   A =F * S
աշխատանքի բանաձև

13.Ջերմային ընդարձակման ժամանակ մարմնի զանգվածը՝ա) մեծանում է բ) փոքրանում է գ) չի փոխվում

14. Նյութի գազային վիճակից հեղուկ վիճակի անցումը կոչվում է՝ա) պնդացում բ) խտացում գ) հալում15.Ի՞նչ է պատկերված .

15.Ի՞նչ է պատկերված։

Առաջին նկարում միևնույն լիցքեր ունեցող մարմիններ են որոնք իրար վանում են։ Երկրորդ նկարում տարբեր լիցքեր ունեցողները իրար ձգում են:

Գործնական աշխատանք

  1. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր ական կամ ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական

Լեռնային, քաղաքական, անձրևային, բարեկամական, շնային, անձնական, զինվորական, ցամաքային, ծննդական, տնական, անապատային, դիվական, դյուցազնական, աղաչ(ել), հրեշտակային, ստրկական, պետական, տոհմային, հանրապետական, խորհրդային:

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել) սանրեր

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրեր) սանրեր

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել) Սանր էր

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ) կախարդ էր

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ) կախարդել

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ) կախարդը

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ) կախարդներ

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար) նկար

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար) նկարել

3. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղկանոց, հյուրանոց, ավազականոց, մեղվանոց:

բ) Գոգնոց, ձեռնոց, մատնոց:

զ) Կապոց, խարտոց, սփռոց:

դ) Դրամանոց, կիլոգրամանոց, մետրանոց:

ե) Խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց:

5.Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ- ծովոմարտ, ձեռնասուն

Բևեռախույզ, երկրամերձ- բևամերձ, երկրախույզ

Ձկնակեր, մարդավաճառ- ձկնավաճառ, մարդակեր

Design a site like this with WordPress.com
Get started