Գործնական քերականություն

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հինoրյա հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Զմրուխտե կղզին, մեծ կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու խոշոր գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հինավուրց ու հիասքանչ վայրերով:
    Պատանին տաղտկալի հայացքը լեռնային գետակի մաքուր ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների հաճելի դայլայլը:
    Գիշերն իր խավար թևերն է փռել:
    Ուրախ մի աղջիկ է ընկերուհիս:

Դասարանական


1.Իրադարձությունները ներկայացրու ՝ ……. դար, ……..կես

Ք.ա.782Էրեբունի — Երեան բերդաքաղաքի հիմնադրումը։ 8 դար մ․թ․ա 1կես
Ք.ա.776Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրամը Արգիշտի Ա-ի կոդմից։ 8 դար մ․թ․ա 1կես
Ք.ա.714Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու։ Մուսասիրի ավերումը։ 8 դար մ․թ․ա 2կես
Ք.ա.827 — 825Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) հիմնադրումը Սարդարի Ա-ի կոդմից։ 9 դար մ․թ․ա 1կես

2.Ընտանիքի երկու անդամների ծննդյան տարեթիվ ներկայացրու , նշիր որ դարի, որ կեսին են ծնվել:

Եղբայր-2003, քոյրիկ-2005
մ․թ- 21 դար 1կես, մ․թ- 21 դար 1կես
3.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում

  •  հնագետները 
    պեղումներ են կատարում
  • ազգագրագետները 
    բանահավաքներ են
  • դրամագետները
    հին երկրների դրամերը

4.Ընտրել Վանի թագավորությունից երկու արքա, համեմատել.

  • կառավարման թթ.
    Սարդուրի Ա մ.թ.ա. մոտ 835-825, Արգիշտի Ա մ.թ.ա. 786 թվականից։
  • ներքին քաղաքականություն
    կառուցել է Տուշպա, կառուցել է Էրեբունի
  • արտաքին քաղաքականություն
  • Հիմնավորել այդ արքաներից մեկի ավել զորեղ լինելը
    Ինձ համար Սարդուրի Ա ավելի հզոր արքա է

5.Բացատրել օրենք, օրենսգիրք հասկացությունները   Գրել 5 հիմնավորում օրենքի կարևորման մասինՆկարագրել Համմուրաբիին որպես արքա , մեղադրել, արդարացնել իր ստեղծած օրենքների համար: 

«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև․

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
    Այո տաճարից որեվէ բան գողանալ վատ է, բայց դրա համար մարդ սպանել արժանի չէ
  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
    Այո
  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
    Սպանել անրաժեշտ չէ
  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
    Համաձայն չեմ
  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
    չգիդեմ
  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
    Այո
  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
    Մարդուն պետքը ստրուկ դարցնել ոչ թե իրա բարեկամներին
  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
    Այո
  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։
    այո

Եզրափակման մեջ ասված է․

  • «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

6. Ստեղծիր քո պետությունը

  • .աշխարհագրական դիրքը
    Նոր Զելանդիայի տարածքում
  • անվանումը
    Ստանկոնիա
  • լեզուն
    Անգլերեն
  • կրոնը
    առանց կրոն
  • առաջնորդ
    Տիգրան Հայրապետյան Լևոնի (ես)
  • օրենքներ/ 10 օրենք/
  • Գողության դեպքում մարդը պետք է վերադարցնի իրը և վճարի տուգանք
  • Եթե մարդը մեկին ստրուկ դարցնի, նա զրկվում է աշխատանքից

7.Պարզապես պատասխանիր
Առաջին ուսումնական շրջանի

  • ամենադուր եկած թեման/հիմնավորիր/
    Վանի թագավուրություն, այն շատ հետաքրքիր թագավորներ ունի
  • ամենաանհետաքրքիր թեման/հիմնավորիր/
    բոլորն էլ հետաքրքիր են
  • ինչ կուզեիր փոփոխել, ինչպես դու կանցկացնեիր դասապրոցեսը
    ես կուզենայի, որ նոր թեմա ուսումնասիրելուց խաղալով ստուգել երեխաների գիտելիքները

Շնորհակալություն
Փորձիր գնահատել քո աշխատանքը:

Ածական անուն, գործնական

Տրված բառերով կամ նրանց բառակազմական հիմքերով կազմել նախածանցավոր և վերջածանցավոր ածականներ:
Նուրբ — նրբորեն, գերնուրբ
ողբալ — ողբալի,
քաղաք — քաղաքային, անքաղաքավարի
կարմիր — կարմրավոր,
ուժ — ուժգին, ուժեղագույն
հուր — հրեղեն, անհուր
թախիծ — թախծալի, անթախիծ
աղետ — աղետալի, ազգաղետ
բույր — բուրումնավետ
փառք — փառավոր, անփառք
պողպատ — պողպատյա
ածել — ածելի
հարմար — հարմարավետ, անհարմար
արևմուտք — արևմտյան
վախ — վախկոտ, անվախ
մեղմ —
համ — համեղ, անհամ
վճար — վճարովի, անվճար
պոչ — պոչատ, անպոչ
վստահել — անվստահ, վստահելի
լեզու — անլեզու, լեզվական
գրավել — գրավիչ, անգրավ
զրնգալ — զրնգան
ձև — տձև, ձևական

Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ:
Վեճ հարուցող — Վիճահարույց նախագիծ
հյուրին մեծարող — Հյուրամեծար երեխա
միշտ բխող — Մշտաբուխ ջուր
սիրտ կեղեքող — Սրտակեղեք լաց
լուրջ մտածող — Լրջմիտ աշակերտ
բույնն ավերված — Բնավեր մարդ
աշխարհով մեկ սփռված — Աշխարասփյուր Հայություն
նոր տնկված — Նորատունկ վարդենի
զարդերով նախշված — նախշազարդ գորգ
երկնքի մեջ մխրճված — Երկնամուխ սար

Լրացնել  հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե:

Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:



Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
Ջահելի աչքով աղջիկ առ, ահելի աչքով` ձի:
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ , խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ  մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:

Design a site like this with WordPress.com
Get started